Արցախի անտեսումը, խաղաղության պայմանագիրը և Հայաստանի ապագան (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի օրը՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ներկա չէին Արցախում։ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է մեկնել, ԲՏԱ նախարարը երեկ ասաց, որ ունեն նման քաղաքական որոշում, մեկ այլ ՔՊ-ական էլ՝ «միգուցե ավելի կարևոր զբաղվածություն է ունեցել»։ Միաժամանակ Ալիևը հայտարարում է, որ արգելում է Հայաստանի իշխանություններին այցելել Արցախ: Բանախոսից հետաքրքրվեցինք, թե գուցե դա՞ է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները չէին եկել Արցախ, թե այլ պատճառներ գոյություն ունեն։

Վահան Բաբայանի հետ զրուցեցինք նաև «Խաղաղության պայմանագրի» մասին,  Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից, իսկ Թուրքիան ընդգծում է, որ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից հաշտեցման հայտարարությունների ֆոնին։ Միաժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծում է․ «Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև տեսնում է դրական ազդակներ երկու երկրների միջև»։ Փոխարենը Թուրքիայի նախագահ Էրդողանը ծաղրում է հայերին՝ անուղղակիորեն անվանելով «Յափնջի»՝ «Գաղթականի հոգեբանությունը այդպես էլ իրենց միջից դուրս չեկավ», ինչպես նաև ականատես ենք լինում, թե ինչպես են ադրբեջանցի երեխաները ասում, որ ալլահը ոչնչացնի հայերին։ Արդյո՞ք այս ամենի համատեքստում հնարավոր է լինել խաղաղության հաստատում, և Հայաստանը ունենա խաղաղ ապագա։

Վահան Բաբայանի հետ անդրադարձ ենք կատարել նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Ըստ Բաբայանի՝ այսօր միակ իրատեսական օրակարգն այն է, որ գիտակցենք, որ 2018 թ․ իրադարձությունները եղել են մեծ խաբեություն, և շարունակաբար բերում է Հայաստանի 3-րդ հանրապետության վերջնական կազմալուծմանը, «ո՞վ էր այն մարդը, որ այդ ամենը թույլ չէր տալիս։ Դա եղել է Սերժ Սարգսյանը։ Ուրեմն պետք է քաղաքական էլիտան, ժողովուրդը, բոլորը միավորվեն և խնդրեն, որ Սերժ Սարգսյանը վերադառնա։ Եվ կարճ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը կարողանա աշխարհի գերտերությունների և կենտրոնների հետ բանակցելով, և ներսում էլ արդեն կայունություն և անվտանգություն ապահովելով՝ ճիշտ ռելսերի վրա դնել Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծեց Բաբայան։

Մանրամասները՝ տեսանյութում