Հայաստանը պատրաստ է սահմանազատման ու սահմանագծման. սպասում ենք Ադրբեջանի արձագանքին. Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է սահմանազատման ու սահմանագծման, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի ու հնարավորություն կստեղծի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները արագ սկսենք, որ սահմանին ստեղծված ճգնաժամը ևս արագ լուծենք»,-ասել է ԱԽ քարտուղարը: