Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք, մահացել է 86 մարդ

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 36 400 թեստ, այստեղից 21 132-ը՝ հակագենի արագ թեստով և 15 268-ը՝ «ՊՇՌ»: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 559 943 դեպք: Ապաքինվել է ևս 3 952 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 506 486:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 86 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 7 649 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 259 391 մարդ, օրական՝ 23 518: