Իրականում ինչո՞ւ չի ստացվում հեռացնել Փաշինյանին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Հավերժ հզոր Հայաստան» ՀԿների դաշինքի համակարգող խմբի անդամ Կարինե Այվազյանը, «Հավերժ հզոր Հայաստան» ՀԿների դաշինքի նախագահ Սարգիս Մանուկյանը։

Հաղորդման հյուրերն անդրադարձան դաշինքի նպատակներին և ներուժին՝ ասելով, որ իրենց նպատակն է՝ համախմբել բոլոր քաղաքական ուժերին հանուն Հայաստանի փրկության։ Դաշինքի շուրջ համախմբվել են գիտնականներ ու մտավորականներ, որոնք փորձում են իրենց մասնագիտական գնահատականներով ու փորձով օգտակար ծառայություն մատուցել երկրին։

Սարգիս Մանուկյանը պատմական էքսկուրս կատարելով՝ արձանագրեց, որ անկախանալուց հետո Հայաստանը նպատակային թուլացվել է, որպեսզի հեշտ կառավարելի դառնա։ Ունենալով երբևէ տարածաշրջանում ամենամարտունակ բանակը՝ այս պատերազմում մենք խայտառակ պարտություն կրեցինք, քանի որ օրվա իշխանությունները նպատակային ամեն ինչ արեցին՝ բանակը կազմաքանդելու, թուլացնելու համար։

Անդրադարձանք նաև իշխանությունների կադրային քաղաքականութանը․ հատկապես ընտրություններից հետ կարևոր ու պատախանատու պաշտոններում սկսեցին նշանակել ոլորտից գաղափար չունեցող իմքայլականների, որոնք ավելի են խորացնում ոլորտի ճգնաժամը։ Մինչդեռ բազմաթիվ մասնագետների խոսքը լսելի չէ, ավելին՝ մասնագետներին հեռացնում են և նրանց փոխարեն նշանակում անհասկանալի անձանց։

Խոսեցինք նաև Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժն օգտագործելու անհրաժեշտությունից, մի բան, ինչին ևս աշխուժորեն խոչընդոտում են իմքայլական իշխանությունները։

Մանրամասները՝ տեսանյութում