ԵՏՀ-ը չի երկարաձգի ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային միջոցների անմաքս գտնվելու ժամկետը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) չի երկարացնի անմաքս ժամկետը Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) ներմուծված տրանսպորտային միջոցների համար մինչև COVID-19 համավարակը,  ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սեպտեմբերի 30-ին ավարտվում է մինչև COVID-19-ի համավարակի բռնկումը քաղաքացիների կողմից ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների Եվրասիական տնտեսական միության տարածքում մնալու ժամկետը: Մենք հրավիրում ենք քաղաքացիների ուշադրությունը, որ եթե մինչև սեպտեմբերի 30-ն ավտոմեքենաները և այլ տրանսպորտային միջոցները դուրս չբերվեն, ապա ստիպված կլինեք ամբողջությամբ վճարել մաքսատուրքերն ու հարկերը»,- ասել է Մալկինան:

Ավելի վաղ հանձնաժողովը մի քանի անգամ երկարաձգել էր  առանց մաքսատուրք վճարելու անձնական ավտոմեքենաների գտնվելու ժամկետը, սկզբից՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը, այնուհետև՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը, ապա՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը: