Հայաստանը արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութեր ընդունել և բաշխել. Անահիտ Ավանեսյան

Նախորդ տարի Հայաստանում չկային սառնարանային պայմաններ, սակայն վերջին ամիսներին դրանք համալրվել են: Այս պահին երկիրը արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունման և բաշխմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նման պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer-ի պրեպարատը:

Նախարարի խոսքով, կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր Հայաստանում լինելու են, բայց կոնկրետ ժամանակահատվածները դեռ հայտնի չեն:

Անահիտ Ավանեսյանը նաև նշեց, որ մարդիկ Հայաստանում այժմ ավելի տեղեկացված են պատվաստանյութերի մասին. Նրանք տեսնում են, որ իրենց աշխատակիցը, հարևանը, բարեկամը պատվաստվում են, և նրանց ոչինչ չի պատահում, և մարդկանց մոտ վստահությունը բարձրանում է: