Իրանական պետությունն աշխարհում իր կարգավիճակը բնորոշում է «ռազմավարական մենություն» եզրույթով

Իրանական պետությունն աշխարհում իր կարգավիճակը բնորոշելու համար օգտագործում է «ռազմավարական մենություն» եզրույթը։

Այսինքն, իրանցիները գրեթե պաշտոնապես արձանագրում են, որ ռազմավարական իմաստով իրենք դաշնակից պետություններ չունեն։

Նշված հանգամանքը սակայն հինավուրց պետականությամբ այս երկրին ոչ թե հուսահատեցնում, այլ մղում է իրանական կայսերական ավանդույթի մի շատ կարևոր բաղադրիչի մերօրյա վերակենդանացման։

Եթե չկան դաշնակից պետություններ, ապա հնարավոր բոլոր պետություններում պետք է ձևավորել դաշնակից խմբեր կամ արդի եզրաբանությամբ՝ դաշնակից արբանյակ ուժեր։

Այս առումով «ռազմավարական մենությունը» բավական հաջող փոխլրացվում է, պատկերավոր ասած, «արբանյակային բազմությամբ», որն էլ ապահովում է ոչ միայն Իրանի պաշտպանական խորքը, այլ նաև նույնիսկ թշնամական պետությունների ներսում իրանական ազդեցության ահագնացումը։

#օրինակելի_պետությունները

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից