Անկախության օր՝ առանց անկախության սուբյեկտի

«Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը», «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» խոսքերից մինչև Արցախի անկախության օրն Արցախ չգնալը (Ալիևն է արգելել) մեկ քայլ է։

Սեպտեմբերի 2-ն ընդամենը օրացույցով է տոն, այլ ոչ թե իրական։ Մեզանից խլվեց և՛ մայիսյան եռատոնը, և՛ սեպտեմբերի 2-ը։ Մնացել է սեպտեմբերի 21-ը, բայց խիստ մշուշոտ հեռանկարով։

44–օրյա պատերազմի արդյունքում մենք ոչ միայն հազարավոր զոհեր ունեցանք, տարածքներ կորցրեցինք, այլ նաև կորցրեցինք Արցախի պետականությունը։ Միջազգայնորեն չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող պետականությունը։ Մազից է կախված նաև ՀՀ պետականությունը։

Ահա թե ինչ է ստացվում պոպուլիզմի, ամբոխավարության, տգիտության, անբարոյականության արդյունքում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից