Բացել ուսումնական հաստատություններն ու հետո նորից մեղքը բարդել հասարակության վրա

Մեկ օրվա ընթացքում թեստավորվածների 10 տոկոսի պատասխանը դրական է: Մեկ օրվա ընթացքում ունենք 19 մահ:

Սա է արդյունքը, երբ առանց հետևանքների ծանրության մասին մտահոգվելու, սեփական փիառի ու կարճաժամկետ քաղաքական տեքստերի համար պատրաստ ես վտանգել հանրային առողջությունը:

Ցանկացած մասնագետի համար ավելի քան ակնհայտ է, որ այս թվերն աճելու են` մի քանի օրվա ընթացքում հանգեցնելով առողջապահական համակարգի ճգնաժամի:

Տապալած աշխատանքը մի քանի օր քողարկելու համար բացել ուսումնական հաստատություններն ու հետո նորից մեղքը բարդել հասարակության վրա, որը հանգեցնելու է առողջապահական կոլապսի։

Աշխատելաոճը չի փոխվում։ Լսում են մասնագետների կարծիքը, ահազանգերը, որպեսզի անեն ուղիղ հակառակը։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից