Լավրովը նշել է, թե ինչպիսին պետք է լինի դիվանագետի կինը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը պատմել է, թե ինչ որակներ պետք է ունենա դիվանագետի կինը: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»:

«Երևի թե այստեղ ոչ մի հատուկ կանոն չկա: Հավանաբար, ամուսինները պետք է նախևառաջ հասկանան միմյանց և չխանգարեն, այլ օգնեն իրականացնել համապատասխան գաղափարները, որոնց դուք որոշել եք նվիրել ձեր կյանքը, իրացնել ինքներդ ձեզ ձեր մասնագիտության մեջ: Այստեղ համընդհանուր բաղադրատոմսեր չկան»,- ասել է Լավրովը:

Նախարարը հավելել է, որ ամուսինն էլ պետք է հարգի կնոջ գիտելիքները, եթե վերջինս իր մասնագիտությունն ունի:
«Սա կյանք է, և որևէ հստակ սխեմա չկա»,-նշել է Լավրովը։