Ռուսաստանի հայ բժիշկներն ուզում են օգնել Հայաստանին․ Բագրատ Ալեքյանը պատմել է առաջարկների մասին

Ռուսաստանում հայ բժիշկների մեծ  համայնքը ՀՀ առողջապահության նախարարությանը դիմել է հստակ առաջարկներով, որոնք պարզապես չեն կարող չհետաքրքրել երկրին:  Այս մասին «Սպուտինիկ Արմենիայի» տեղեկացմամբ, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասել է նշանավոր կարդիովիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը։

«Դա առաջին հերթին մասնագետների պատրաստման հարցն է։ Ռուսաստանն այդ առումով մեծ ներուժ ունի։ Երկրորդը՝ բուժման պրոտոկոլների, խորհուրդների ստեղծումն է, որոնք արդեն մշակված են մեր երկրում»,-ասել է Ալեքյանը։

Նա հույս է հայտնել, որ սեպտեմբերին իրենք ուղիղ շփումների մեջ կմտնեն Հայաստանի նոր ղեկավարության հետ, և արդեն համագործակցություն կհաստատվի:

Ինչ վերաբերում է սրտի հիվանդություններին, Ալեքյանը նշեց, որ դրանց առյուծի բաժինը կազմում են սրտի իշեմիկ հիվանդությունն ու անոթային պաթոլոգիան: Բնածին և ձեռքբերովի սրտի արատներին բաժին է ընկնում 3-4%-ը:

Սրտի հիվանդությունները կանխելու համար Ալեքյանը քաղաքացիներին կոչ է անում հետևել զարկերակային ճնշմանը, շաքարային դիաբետի զարգացմանը, տարին մեկ անգամ կենսաքիմիական և արյան ընդհանուր անալիզներ հանձնել: