COVID-19-ի դեմ պատվաստանյութը արյան դոնորության ժամանակավոր հակացուցում է․ ԱՆ

COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցո՞ւմ է: Այս հարցին է անդրադարձել ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

Հարկ է նշել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության մշտական հակացուցում չեն»,- հայտնում են ԱՆ-ից: