Ամեն ինչ պետք է անենք օկուպացված տարածքները դեօկուպացնելու համար

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ստեփանակերտում ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության երեք ներկայացուցչի հետ։ Այդ մասին հայտնում է Արցախում գտնվող MediaHub.am -ի թղթակիցը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախին վերաբերող օրակարգային հարցեր։ Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ միշտ կանգնելու է արցախցի եղբայրների կողքին։

«Ամեն ինչ պետք է անենք Արցախի օկուպացված տարածքները դեօկուպացնելու համար»,- շեշտել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնին նվիրված հատուկ նիստ, որին մասնակցում էին նաև Հայաստանի խորհրդարանի երեք խմբակցությունների ներկայացուցիչները։

«Արդարություն» կուսակցությունը բոյկոտել էր և չէր մասնակցել հանդիպմանը՝ նշելով, որ  իշխանությունը զրկել է իրենց հպարտության ու ապրեցնող տոնից։