Թուրքիայի իշխող կուսակցության և նախագահի վարկանիշները զգալի անկում են գրանցել

Թուրքիայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը», որը հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ է զբաղվում, ենթադրյալ ընտրությունների վերաբերյալ հարցում է անցկացրել, ինչի արդյունքները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության, ինչպես նախագահ Էրդողանի վարկանիշները զգալի անկում են գրանցել:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը։

Հարցվածների 58.7 տոկոսը գտնում է, որ երկրում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, իսկ 30.8 տոկոսը դեմ է եղել արտահերթ ընտրություններին։

Ըստ հարցման արդյունքի՝ մասնակիցների 34.2 տոկոսը կողմ է արտահայտվել, որ ենթադրյալ արտահերթ ընտրություններում երկրի  նախագահ ընտրվի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ 54.9 տոկոսը դեմ է եղել Էրդողանին։

Հարցվածների միայն 29 տոկոսն է աջակցություն հայտնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը  (ԱԶԿ)։