Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրն ապահովել են անվտանգությունն ու կարգուկանոնը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ապահովել են կարգուկանոնը և երեխաների, ուսուցիչների և տեղի բնակիչների անվտանգությունը Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի, ինչպես նաև Մարտունիի և Մարտակերտի շրջաններում բոլոր դպրոցների և մանկապարտեզների տարածքներում կարգուկանոնի պահպանմանը:

«Լեռնային Ղարաբաղում այսօր նշվում է ուսումնական տարվա մեկնարկը: Գիտելիքի օրը դպրոցներում մեկնարկում է առաջին զանգով: Ռուս խաղաղապահները 27 դիտակետում հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում: Դիտակետերի պատասխանատվության տակ գտնվող գոտիներում խաղաղապահներն ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը: Ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում 5 երթուղով»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը: