Կորոնավիրուսով վարակման 615 նոր դեպք, 267 առողջացած

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 615 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 750-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4857 է:

Կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1157 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6014-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 227 293, փաստացի բուժվողներինը՝ 9443: Մեկ օրում արվել է 7462 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 547 898 թեստ: