Ի՞նչ խաղի մեջ է մտել Փաշինյանը Թուրքիայի հետ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն է։

Մինչ Փաշինյանը խոսում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու իր ծրագրի մասին, Ադրբեջանը ինտենսիվ կրակում է հայկական բնակավայրերի ուղղությամբ, իսկ Թուրքիան հստակ նախապայմաններ է դնում Հայաստանի առաջ՝ պարզ հասկացնելով՝ միայն այդ նախապայմանների ընդունման դեպքում ինքը կընդունի Հայաստանի վարչապետի մեկնած ձեռքը:

Ի դեպ, անհասկանալի է, թե Էրդողանի խոսքերից ինչու է այսչափ ոգևորված Փաշինյանը, որը հայտարարեց, թե Թուրքիայից գալիս են դրական ազդակներ, և Հայաստանը պատրաստ է իր հերթին դրական արձագանքել: Էրդողանի նախապայմաններից ոգևորված են նաև Փաշինյանի թիմակիցները: Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը հայտնի է իր թրքասիրությամբ, ասում է՝ Էրդողանի խոսքում ինքը վտանգավոր նախապայմաններ չի տեսնում, կոշտ դիրքորոշում չի նկատում: Ըստ պատգամավորի՝ ժողովուրդը իրենց տվել է մանդատ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Բայց իրականում մեր ժողովուրդը չգիտի էլ, թե ինչի՞ մասին է խոսքը:

Ի դեպ, հիշեցնեմ, Մարիա Կարապետյանն այն պատգամավորն է, որը մասնակցելով ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը, թռչկոտում էր խարույկի շուրջ, զվարճանում, բարի տարի մաղթում Ադրբեջանին ու օդային համբույրներ ուղարկում ադրբեջանցի իր ընկերներին:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։