Ծնվել է 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված Էդմոնի եղբայր Էդմոնը

Ծնվել է 44-օրյա պատերազմում ընկերոջ կյանքը փրկելիս զոհված հերոս Էդմոն Գևորգյանի եղբայրը՝ Էդմոն Գևորգյանը:

Էդմոնը ընտանիքի չորրորդ զավակն է: Զինվորի մայրը վստահ է՝ Էդմոնի ծնունդը մեծ խորհուրդ ունի Հայաստանի զարգացման, հայրենի հողն ամրացնելու ճանապարհին:

Մորը զոհված որդին է երազում ասել իր վերածննդի մասին, նաև ասել, որ երեխան լինելու է ապահով ու սյունեցու ձեռքերում:

Երեխան ծնվել է «Շենգավիթ» բուժկենտրոնում: Այս մասին  տեղեկանում ենք Շենգավիթ ԲԿֆեյսբուքյան էջից։

Մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն ու հերոսի մայրը պայման են կապել, որ անկախ ամեն ինչից պետք է ապրել ու ժպտալ։