Ադրբեջանի հետ բանակցությունների կարևոր մասը լինելու է Արցախի կարգավիճակի հարցի քննակումը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսում հարց հնչեց Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, ինչին Լավրովն ասաց, որ այդ հարցը վերաբերում է Երևանին, և ցանկացած լուծում, որը կկայացնեն կողմերը՝ Ռուսաստանը կողջունի։

Ի պատասխան՝ Միրզոյանը նկատեց, որ եթե խոսքը վերաբերում է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա Ադրբեջանը նախ պետք է կատարի 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կետերը։ «Այս պահին բանակցություններ չեն ընթանում ՀՀ ու Ադրբեջանի միջև, և եթե այդպիսիք սկսվեն, ապա այդ բանակցությունների կարևոր մասը կլինի Արցախի կարգավիճակի հարցի քննակումը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։