Հանուն թուրքական դրական ազդակների ինչի՞ է պատրաստ Նիկոլը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նոր ԱԺ աշխատանքից և ընդդիմություն-իշխանություն հարաբերություններից․ հնարավո՞ր է այդյոք այդպիսի խորհրդարանուվ երկրի համար կարևոր խնդիրներ լուծել։ Բաբկեն Հարությունյանն ասաց, որ իշխանությունն ինքն է սադրում բախումներ ընդդիմության հետ՝ ցանկացած կառուցողական քննարկում թույլ չտալու և իրական օրակարգերից շեղելու համար։ Հարցին, թե արդյո՞ք այդ դեպքում ճիշտ ժամանակը չէ նորից վերադառնալու փողոց, Բաբկեն Հարությունյանն ասաց, որ ԱԺ-ը նոր է ձևավորվել և պետք է ժամանակ տալ ընդդիմությանը իշխանություններին այդ հարթակից հակադարձելու և նրանց դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար։

Անդրադարձանք նաև վերջերս Կապան-Գորիս, Կապան-Որոտան-Շուռնուխ ճանապարհների շրջափակմանը։ Կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ այդ ճանապարհները իմքայլական իշխանությունը հանձնել է ադրբեջանցուն և այդ մասին ակնարկեց, երբ ադրբեջանական զինուժի կողմից շրջափակած հայկական գյուղերի տարածքները ադրբեջաներեն կոչեց։

Ի՞նչ դրական ազդակների մասին է խոսում Փաշինյանը, որոնք գալիս են Թուրքիայից։ Այս հարցին ի պատասխան՝ Բաբկեն Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնելու կատարել թուրքական պահանջները՝ հանուն թուրքական ներդրումների և ճանապարհներ բացելու։

Մանրամասները՝ տեսանյութում