Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևին: Այս մասին գրում է Interfax.az-ը։

Խովաևն ասել է, որ իր ներկայիս այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում։

Ադրբեջանի ԱԳ-ը հայտնել է, թե «Բայրամովը նաև հայտարարել է Երևանի ռևանշիստական դիրքորոշման լիակատար անիմաստության և կողմերի համագործակցության հնարավորությունից օգտվելու անհրաժեշտության մասին»:

«Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթների և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ը: