Վլադիլեն Բալյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Այս մասին տեղեկացնում ենԿԳՄՍ նախարարությունից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1.Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2.Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշվում է որոշման մեջ։

Կոմպոզիտորի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 18.00-20.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում:

Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին, ժամը 12.00-14.00-ն:

Անվանի կոմպոզիտորի աճյունը կամփոփվի Քաղաքային գերեզմանատան կենտրոնական պանթեոնում՝ (գաջի գործարանի հարեւանությամբ):