Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: Խորհուրդը Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ քննարկել և սահմանել է Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը: