Հայրենասե՛ր մարդիկ, համախմբվե՛ք, թույլ չենք տա, որ իրականանա սրանց հայրենադավ օրակարգը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է: 

Վերջերս Ադրբեջանի նախագահը իր լրատվամիջոցներին հրահանգեց հայկական բնակավայրերը այսուհետ կոչել ադրբեջանական անվանումներով: Եվ ուշագրավ է այն, որ Ալիևին սպասարկող լրատվամիջոցների ղեկավարների շարքում առաջամարտիկը եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն շտապեց ի կատար ածել Ալիևի հրահանգն ու Կառավարության նիստում համարձակվեց թուրքական անվանումներով կոչել հայկական տարածքները:

Ինչպես ասում են՝ ոչինչ պատահական չի լինում։

Եթե Փաշինյանը հայկական տեղանունները ադրբեջանական է անվանում, եթե ինքն ու իր թիմը մատնանշում են, թե Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել, սա չի՞ նշանակում, որ Փաշինյանն այդ տարածքները գաղտնի համաձայնությամբ արդեն ադրբեջանական է ճանաչել:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։