Ղարաբաղյան երրորդ պատերազմն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2024 կամ 2025 թ․․ ադրբեջանցի քաղաքական փորձագետ

Ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Արեֆ Յունեսը նշել է. «Չնայած Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պարտության արդյուքնում ղարաբաղյան պատերազմն ավարտվեց, մեծ է հավանականությունը, որ 2024 թվականին կամ 2025 թթ․ կբռնկվի ղարաբաղյան երրորդ պատերազմը»:  Parstoday լրատվական կայքի տեղեկացմամբ,

Osmanqızı TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Յունեսն ասել է. «Իլհամ Ալիևը կարծում է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Շատ փորձագետների կարծիքով, ղարաբաղյան երրորդ պատերազմը կարող է տեղի ունենալ 2024 և 2025 թթ․: Որովհետև, ռուս խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղարաբաղում կավարտվի հինգ տարի անց: Սակայն ռուսները հստակ ասում են, որ  եկել են  տարածաշրջան՝ երկար մնալու համար: Հետևաբար, նրանց արդարացում է պետք: Այդ արդարացումներից մեկը կլինի պատերազմը, որը կարող է բռնկվել դիվերսիայի հետևանքով»:

Արեֆ Յունեսը համարում է, որ  ռուսական նոր զինատեսակներով Հայաստանի  և իսրայելական և թուրքական զենքերով  Ադրբեջանի  զինումը ղարաբաղյան երրորդ պատերազմի նախապատրաստությունն է և կանխատեսում է, որ Ռուսաստանը չեզոք չի մնա հաջորդ ղարաբաղյան պատերազմում և կպատժի Ադրբեջանին ու հաղթանակը կլինի Հայաստանինը»:

Նա նշում է. «Զարգացումները գնում են հօիգուտ հայկական կողմի: Հայկական բանակը վերազինվում է: Եվ  մինչ Ադրբեջանի Հանրապետությունը գումար է վճարում Իսրայելին, Թուրքիային և Ռուսաստանին՝ իր բանակը զինելու համար, հայկական բանակն իրականում զենք է ստանում առանց վճարելու»: