Ստեղծվում է փողոց դուրս գալու շատ լուրջ պահանջ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են քաղակտիվիստ Տաթև Արցախը, գրող, քաղակտիվիստ Մինաս Մարտիրոսյանը։

Հաղորդման հյուրերի հետ խոսեցինք ապազգային իշխանություններին հեռացնելու պահանջի մասին, ինչը հնարավոր չէ անել Ազգային ժողովի հարթակից կոչեր հնչեցնելով ու ելույթներ ունենալով։ Ըստ նրանց՝ պետք չէր չեղարկել փողոցային պայքարը, բայց քանի որ ընդդիմությունը ընդունեց իշխանության խաղի կանոնները, ապա այսօր հանրության առողջ խավը պետք է դուրս գա փողոց ու ազգային ազատագրական պայքար մղի։ Երիտասարդները փողոց դուրս գալու և փողոցային ակցիաներով իշխանությունների համար անհարմարություններ ստեղծելու նախաձեռնություն ունեն, որը շուտով կմեկնարկի։ Վերջնանպատակը իշխանություններից ձերբազատվելն է։

Իսկ ովքե՞ր են փոխարինելու նրանց, ի՞նչ առաջարկ ունեն նախաձեռնության հեղինակները։ Մինաս Մարտիրոսյանն ասաց, որ դա պետք է լինի կառավարման փորձ ունեցող գործիչ, որի ժամանակ երկրում գոնե կայունություն է եղել։ Իսկ Տաթև Արցախն էլ առաջարկել ժամանակավոր կառավարության մոդելը։

Խոսեցինք նաև այս իշխանությունների վարած քաղաքականությունից, որի հետևանքով Հայաստանը հայտնվելու է թուրքական շրջափակման մեջ՝ թուրքերի հետ խաղաղ համակեցության համատեքստում։

Մանրամասները՝ տեսանյութում