Ոչ մի օգնություն չի եղել, մենակ էինք մնացել. 62 զինվորների գերեվարման համար մեղադրվող փոխգնդապետ (տեսանյութ)

Մեղադրանքների հետ համաձայն չեմ, դրանք նույնիսկ ծիծաղելի են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը։

«Այն անձնակազմը, այն զինծառայողները, պահեստազորայիններից կազմված այն ստորաբաժանումը, որոնք պատերազմի ընթացքում ինձ հետ միասին քայլել են մարտադաշտով, կատարել վերադասի կողմից տրված խնդիրներն՝ անվերապահորեն։ Բոլորն ինձ ճանաչում են և գիտեն, որ ես այն սպան չեմ, որ զինվորին մարտադաշտում մենակ թողնեմ»,- նշեց Ղազարյանը։

Նա պատմեց, որ դեկտեմբերի 9-ից սկսած Հին Թաղերի և Խծաբերդի տարածքում հակառակորդի կողմից մեծաքանակ ուժերով տեղաբաշխումներ է կատարվել, որի վերաբերյալ վերադաս հրամանատարությանը բջջային կապով ինքը տեղեկացրել է.

Ղազարյանն ասաց, որ դեկտեմբերի 13-ին՝ բացահայտ հարձակման ժամանակ հայկական կողմն ունեցել է 2 վիրավոր, զինամթերքն էլ ավարտվել էր.

«Հնարավոր չէր այդ տարածքը պահել։ 15 անգամ գերազանցող ուժեր էին։ 2 վիրավորներին տարհանման համար կատարել ենք մարտավարական հնարք, ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնենք, վերադասի հետ կապ հաստատենք, փորձենք օգնություն խնդրել, ոչ մի օգնություն չի եղել, մնացել ենք մենակ»։

NEWS.am-ի տեսանյութը