Պատիվ ունեմ, պարոն նախագահ․Արթուր Վանեցյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է.

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ շնորհավորելով ծննդյան 61 ամյակի կապակցությամբ:

Ցանկանալով ամուր կամք և առողջություն հայկական երկու պետությունների համար այս ծանր ժամանակներում` վստահություն հայտնեցի, որ Արցախի Հանրապետությունը վերագտնելու է իր կենսունակությունն ու նորից դառնալու է հայության անվտանգության, միասնության և հաղթական ոգու փառահեղ խորհրդանիշը:

Պատիվ ունեմ, պարոն նախագահ»: