Դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելու արգելքը վերացվեց

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր  սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները:

Մինչ բողոքների քննությանն անցնելը, դատավորը հայտարարեց, որ  Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումները։

Դիմումում նշվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակաբար սահմանափակված  է մնում, քանի որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Պաշտպանության կողմը միացավ միջնորդությանը, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը չառարկեց միջնորդությանը:

Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց՝ Վերաքննիչ քրեական դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումը, որոշեց բավարարել միջնորդությունը՝ վերացնելով Յուրի Խաչատուրովի սահմահատումների արգելքը, այդ մասին դատական նիստից հետո դատարանը կտեղեկացնի համապատասխան մարմիններին: