Ռուս խաղաղապահները հնարքներ են մշակել՝ ԼՂ-ում անօդաչուների հայտնաբերելու և հնարավոր հարձակումները կանխելու համար. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության պարապմունքների շրջանակում վարժանքներ են իրականացրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովման համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, վարժանքներն անցկացվել են 6 ուսումնական կետում: Զինծառայողները նոր ռազմավարական հնարքներ և գործողություններ են մշակել՝ ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն:

Ուսումնավարժանքի շրջանակում իրականացված գործողությունների առանձնահատկությունը անօդաչու թռչող սարքի բացահայտմանն համար արվող հնարքներն էին: