Երկու օրում երեք ծեծկռտուք. BBC-ն անդրադարձել է ՀՀ ԱԺ միջադեպին (տեսանյութ)

BBC բրիտանական առաջատար լրատվամիջոցն անդրադարձել է օգոստոսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի միջադեպին։  Նշվում է, որ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդներից Վահե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին անվանել է «ստախոս պոպուլիստ»։

Բրիտանական լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են իշխանական պատգամավորները հարձակվում Վահե Հակոբյանի վրա։

ԱԺ խոսնակը անվտանգության աշխատակիցներին կոչ է արել նիստերի դահլիճից դուրս է հանել մի քանի պատգամավորների՝ փորձելով վերջ տալ անկարգություններին:

BBC-ն գրել է, որ սա երրորդ դեպքն էր երկու օրվա ընթացքում։