Մահացել է ճանաչված իրավաբան Տարիել Բարսեղյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին՝ Լորիս Մելիքով 20 հասցեում:

Ներկայացնում ենք Տարիել Բարսեղյանի աշխատանքային գործունեությունը.

1969-1989 թթ. – ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս,
1989-2000 թթ. – ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ։

2000 թվականից – ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։
1990-1998 թթ. – ՀՀ Գերագույն դատարանի նախագահ։

2008 թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ՝ հինգ տարի ժամկետով։

Երկար տարիներ հայկական հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարը։