Թուրքիայի ղրիմյան «բազարները»

Թուրքը միշտ մնում է թուրք: Այժմ դրանում համոզվում են նաև Ռուսաստանի իշխանությունները: Բոլորովին վերջերս թուրքերը «բազար» են առաջարկել Ռուսաստանի իշխանություններին. Մոսկվան ճանաչում է Կիպրոսի Հանրապետության մասնատումը և կղզու օկուպացված հատվածի «անկախությունը», իսկ Թուրքիան, ի պատասխան՝ «այլևս չի ասելու, որ Ղրիմը Ուկրաինայի մի մասն է»: Հուլիսի վերջին Ռուսաստանը հրապարակային մերժել է նման «բազարը»: Իսկ օգոստոսի 23-ին Կիևում հանցագործների հավաքին` «Ղրիմյան պլատֆորմ» կոչված, Թուրքիան «արձագանքել է»:

Թուրքական «Daily Sabah» թերթը նախագահ Ռեջեփ Էրդողանի և թուրքական կառավարության իրական խոսնակն է: Օգոստոսի 23-ին հրապարակված իր նյութում այս թերթը օգտագործել է ընդգծված հակառուսական հատվածներ: Եվ եթե Կիպրոսի շուրջ «բազարի առաջարկը» հնչեցրել է ոմն «պրոֆեսորը», և կարելի էր կասկածել, որ «Էրդողանն այդպես է կարծում է, թե՝ ոչ», ապա «Daily Sabah»-ի հրապարակման դեպքում կասկածներ չպետք է լինեն: Այսպիսով, Ղրիմի Հանրապետության և Ղրիմի բնակչության հարցում Թուրքիան միանշանակ ՆԱՏՕ-ի կողմն է: Պետական ​​«Anadolu» լրատվական գործակալության հետ համատեղ ստեղծված նյութում հաղորդվում է, որ Կիևի «Ղրիմյան պլատֆորմին» մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին: Նա հայտարարել է․ «Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական անեքսիան և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչում և չենք ճանաչի: Բավական չէ միայն ասել այդ մասին: Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Ղրիմի և Ուկրաինայի տարածքային և սահմանային ամբողջականությանը՝ Ուկրաինային աջակցող այլ բարեկամ և դաշնակից երկրների հետ միասին»:

Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ հույս ունի, որ «Ղրիմյան պլատֆորմը» կօգնի պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, «Daily Sabah»-ը բացահայտել է պաշտոնական Անկարայի տեսակետը Ղրիմի վերաբերյալ. «Ղրիմի թաթարների ճակատագիրը  «Ղրիմյան պլատֆորմի» հիմնական թեմաներից մեկն է: Թուրք մահմեդական էթնիկ խումբը բախվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից անողոք ճնշումների՝ խտրականության և ոտնձգությունների համակարգված քաղաքականության պայմաններում: Էթնիկ ռուսները, որոնք կազմում են Ղրիմի 2,3 միլիոն բնակիչների մեծամասնությունը, աջակցել են ռուսական անեքսիային, սակայն Ղրիմի թաթարները, որոնք կազմում են գրեթե 15%-ը, դեմ էին Մոսկվայի կողմից Ղրիմի գրավմանը: 2014 թվականից Ղրիմը լքել է մոտ 30 հազար թաթար: Մնացածը բախվել են ռուսական իշխանությունների անողոք բռնաճնշումներին: Amnesty International-ի տվյալներով՝ Ղրիմի շուրջ 80 թաթարներ դատապարտվել են, իսկ 15 ​​ակտիվիստներ անհետ կորել: Թուրքիան, ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ միասին, քննադատել է 2014 թվականին Ղրիմի միացումը Մոսկվային և աջակցություն հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, քանի որ Կիևի ուժերը կռվում էին Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների դեմ»:

Արդյո՞ք բոլոր ընթերցողների համար ամեն ինչ պարզ է:

Այժմ Հայաստանում «մոդայիկ» է (ինչպես Տեր-Պետրոսյանի օրոք) Թուրքիայի հետ «սիրո և բարեկամության» համար քարոզչությունը: Մեր նախնիները ավելի խելացի էին, քան Հայաստանի այսօրվա բնակիչները` նրանք հաստատ գիտեին, որ թուրքի ընկերը՝ հայերի թշնամին է… Դե, չնայած մենք Հայաստանում ենք, բայց մենք շատ ավելի լավ գիտենք և հիշում ենք. թուրքական և ուկրաինական քարոզչությունը նպատակաուղղված կերպով խառնում է Ղրիմի թաթար ժողովրդին «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի» հետ (ահաբեկչական ճանաչված և արգելված կազմակերպություն Ռուսաստանի Դաշնությունում) և իսլամիստ ահաբեկիչներին՝ «Հիզբ-ութ-Թահրիրից» (այս կազմակերպությունը և արգելված է Ռուսաստանում) ծայրահեղականների հետ: «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսը», որին աջակցում է Թուրքիան, պայքարում է Ղրիմի հանդեպ վերահսկողության համար 1991 թվականից և թերակղզում բնակվող ռուսներին, մյուս սլավոններին, հայերին, հույներին, վերաբերվում է որպես երկրորդ սորտի քաղաքացիների: 2014-ից շատ առաջ, Ուկրաինայի իշխանությունները սատարեցին այս պանթուրքիստական ​​«Մեջլիսին»՝ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ կանխելու և թերակղզու բնակչության դեմ պայքարելու համար: Դեռ 2002 թվականին Վիկտոր Յուշչենկոյի «Մեր Ուկրաինան» դաշինքը Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ օգտագործեց ռուսատյաց կարգախոսը՝ «Ավելի լավ է թաթարական Ղրիմը, քան՝ մոսկալյան (մոսկովյան)»: Իսկ նեոբանդերականները և Ղրիմի թաթարները ակտիվորեն մասնակցեցին Արցախյան առաջին պատերազմին կռվելով հայերի դեմ՝ «կովկասյան թաթարների» կողմից: Իսկ նեոբանդերականները սպանում էին նաև աբխազներին և օսերին` Վրաստանի կողմից: Եվ ամոթ ՌԴ և Հայաստանի այն շրջանակներին, ովքեր ձևացնում են, թե «չգիտեն» այս ամենի մասին…

Սերգեյ Շաքարյանց