Արենիի համայնքապետարանը հորդորում է՝ 2-3 օր խմելու նպատակով ջուրը չօգտագործել

Արենիի համայնքապետարանից Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտվող բնակիչներին զգուշացնում են, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։

Համայնքապետարանից բնակիչներին հորդորում են 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով և հայցում են նրանց ներողամտությունը։