Թուրքիան սպառնում է պատերազմով. Հունաստանի ԱԳՆ
Թուրքիան պատերազմով սպառնում է Հունաստանին՝ Աթենքի կողմից տարածքային ջրերն Էգեյան ծովում՝ 6-12 ծովային մղոն ընդլայնման դեպքում և վիճարկում է հունական կղզիների ինքնիշխանությունը:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հետ հանդիպմանը:
Դենդիասի խոսքով՝ «Թուրքիան ամեն օր վիճարկում է հունական կղզիների ինքնիշխանությունը՝ որոնք Հունաստանի անվիճելի տարածքներն են միջազգային իրավունքի համապատասխան»:
«Թուրքիան, խախտելով օրենքի բոլոր նորմերը, հանդես է եկել Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքով, եթե Հունաստանն օգտագործի իր կղզիների տարածքային ջրերն ընդլայնելու իր անօտարելի իրավունքը:
Դա աշխարհում միակ երկիրն է, որը սպառնում է պատերազմով՝ casus belli, այլ երկրի դեմ, եթե մյուս երկիրն օգտագործի իր անքակտելի իրավունքները (տարածքային ջրերի ընդլայնման)»,- ասել է նախարարը: