Ապագա իշխանությունը լինելու է ներկա իշխանություններից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Q & Q միջազգային հետազոտական ընկերության հայաստանյան Armglobal Researche ներկայացուցչության տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Ավետիսյանը։

Ընկերությունը ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանի սոցիալտնտեսական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ ընտրություններից հետո, և Արտակ Ավետիսյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները։ Ի՞նչ տրամադրություններ ունեն ՀՀ քաղաքացիները ընտրություններից հետո։ Ըստ Արտակ Ավետիսյանի՝ շատերը մտադիր են տեղափոխվել Հայաստանից՝ անգամ իրենց բիզնեսները վաճառել պատրաստվելով։ Կան նաև քաղաքացիներ, որոնք ավելի են հստակեցրել Հայաստանում մնալու և այստեղ ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու իրենց հեռանկարները։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ԱԺ-ում վերջին նիստերին տեղի ունեցած բախումների մասին։ Արդյո՞ք այդ որակի խորհրդարանով հնարավոր կլինի կառուցողական գործունեություն իրականացնել, իրատեսակա՞ն է այդպիսի կազմով ԱԺ-ից սպասելիքներ ունենալ։ Ըստ հյուրի կանխատեսումների՝ հաջորդ իշխանությունը այսօրվա իշխանության կազմից է ձևավորվելու, իսկ մինչև դա՝ ունենալու ենք իշխանություն-ընդդիմություն այս բախումը։

Մանրամասները՝ տեսանյութում