Քաբուլում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 110-ի, 13-ը՝ ամերիկացի զինծառայող

Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 110 -ի, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ,  հայտնել են Աֆղանստանի առողջապահության նախարարության աղբյուրները:
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել է 60 զոհի և 1338 տուժածի մասին:

Երկու պայթյուն, որ որոտացել է հինգշաբթի օրը Քաբուլի օդանավակայանի մոտ, խլել է 13 ամերիկացի զինծառայողի կյանք, որոնք ապահովում էին մարդկանց տարհանումը Աֆղանստանից այդ երկրից ամերիկյան զորքերի հապճեպ դուրսբերումից հետո:

Սրանք առաջին ամերիկյան մարտական կորուստներն են Աֆղանստանում 2020 թվականի սկզբից ի վեր և ամենամեծը վերջին տասնամյակում: Ընդհանուր առմամբ, երեկվա ահաբեկչությունների զոհ է դարձել ավելի քան 100 մարդ:

Այս իրադարձությունները բարձրացրել են Միացյալ Նահանգների տնտեսական հզորության վրա դրանց ազդեցության հարցը, քանի որ այն շատ դիտորդների կողմից կապված է ամերիկյան ռազմական հզորության հետ: