Սյունիքը հենց հիմա կտրվում է և դա ոչ մեկին հետաքրքիր չէ

2-րդ օրն է՝ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, ինչի արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել է մի քանի գյուղ՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:

Ռուս խաղաղապահներն են այդ գյուղեր իրենց մեքենաներով հաց ու սննդամթերք տանում:

Երեկ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը այլևս ինքնիշխան պետություն չի և ի վիճակի չի ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։ Ալիևին, բնականաբար, որևէ մեկը չպատասխանեց՝ երևի թե համաձայն լինելով վերջինիս հետ։

Այս պահին ողջ ծանրաբեռնվածությունն ընկած է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհի վրա և Իրանից Հայաստան, Հայաստանից  Իրան

բեռնափոխադրողները այլևս պիտի անցնեն Տաթևի ոլորաններով, ինչը շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէ։

Ադրբեջանը, փաստորեն, նախօրեին սարքած սադրանքով, կտրել է Հայաստան-Իրան հիմնական մայրուղին ու դա որևէ մեկին հետաքրքիր չէ։

Սյունիքը դանդաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է՝ հացը ռուս խաղաղապահներն են բերում, Հայաստանի հիմնական ճանապարհային զարկերակներից մեկը «գերեվարված է» ու մենք բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից