Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4031 նոր դեպք, մահվան՝ 73 դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 031 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք վրացական «Առաջին Ալիք»-ից։

Ապաքինվել է ևս 4 585 բուժառու, մահացել է 73 մարդ:

Երեկ, օգոստոսի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 128 դեպք, մահացել՝ 79 բուժառու: