Անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիան ավարտվեց

Կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների ակցիան ավարտվեց։ Ծնողները դուրս եկան կառավարության շենքից, սակայն հրաժարվեցին պատասխանել, թե ինչ են քննարկել ներսում: Միայն հայտնեցին, որ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ չի եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ ուշ երեկոյան հավաքվել էին Կառավարության դիմաց և գիշերն այնտեղ են անցկացրել։

Նրանք հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները և հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։