Կառավարությունն այսօր 10-ը նախագիծ կընդունի գումարների վերաբաշխման մասին

ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված 28 հարցերից 10-ը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության 2021 թ․ պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններին, որոնք վերաբերում են գումարների վերաբաշխումներին:

Մոտ երեք տասնյակ նախագծերից զեկուցվող է միայն 3-ը:

Կառավարությունն այսօրվա չզեկուցվող նախագծերից մեկով նախատեսում է սահմանել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը և չափերը։ Գործադիրը  նախատեսում է վերջիններիս հատկացնել ամսական մոտ 70 հազար դրամ: