Վահե Ղալումյանին ասի՝ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է, պատասխանեց՝ կարամ դիմացից էլ խփեմ

Վահե Ղալումյան անունով այս քպ- ական տավուշցի գոյանքը՝ իր մի շարք գործընկերների հետ, երեկ խրամատավորվել էր ԱԺ-ում և հետևից բռունցքներով հարվածում էր ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի պատգամավորներին։

Երբ այսօր իր երեսին ասեցի, որ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է, և այսուհետ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ ես կարամ դիմացից էլ խփեմ։

Ահա, թե ովքեր են տնօրինում քո ճակատագիրը, Հայաստան։

Ի դեպ, սա արդեն հայտնի է Էդմոն Մարուքյանին հետևից խփելով։

Հիշեցնեմ, որ Ռամիլ Սափարովն էլ էր հետևից խփել հայ սպային։

Հ․Գ․ Իսկ երեկվանից ադրբեջանական զորքերը կտրել են Հայաստանի հյուսիսը հարավից՝ փակելով Գորիս-Կապան ճանապարհը։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից