Վերջին քսան տարում առաջին անգամ Հայաստան-Իրան բեռնափոխադրումները ընդհատվել են. միջազգայնագետ

Վերջին քսան տարիների ընթացքում առաջին անգամ Կապան քաղաքի մոտ գտնվող հայկական տարածքում հսկայական քանակությամբ իրանական բեռնատար մեքենաներ են կուտակվել, որոնք չեն կարողանում բեռը հասցնել Երևան կամ Վրաստան, քանի որ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. նոյեմբերին դավաճանաբար հանձնել է հայկական տարածքի մի մասը ադրբեջանական կողմին՝ ռազմավարական ճանապարհներով և բարձունքներով: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի թշնամական ռեժիմի կողմնակիցների համար «Վերին Լարս» անցակետի հետ կապված խնդիրները բավարար չեն եղել, որտեղ մշտապես խցանվել են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր բեռնատար մեքենաներ։ Հիմա նմանատիպ խնդիր է առաջացել, բայց արդեն Սյունիքում։