Սյունիքի սահմանները նեղացրել են մինչև ԱԺ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ-ի նախագահ Բագրատ Մովսեսյանը։

Հաղորդման ընթացքում խոսեցինք ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակման, նրանց նկատմամբ օրերս անվտանգության աշխատակիցների կողմից գործադրված բռնության դեպքերի մասին։

Անդրադարձանք նաև Հայաստանի սահմանային իրադարձություններից լրագրողներին հնարավորինս հեռու պահելու և նրանց լուսաբանման հնարավորությունից զրկելու իշխանական քայլերին։ Արդյունքում երեկ և այսօր Գորիս-Կապան, Գորիս-Որոտան միջպետական ճանապարհի շրջափակումը թշնամու կողմից չի լուսաբանվում։ Ի՞նչ է կատարվում Սյունիքում, իշխանություններն ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել ադրբեջանցիների հետ, արդյո՞ք դատելով Փաշինյանի այսօրվա հայտարարությունից գրունտային այլընտրանքային ճանապարհի մասին, կարելի է ենթադրել, որ այդ ճանապարհները տրվել են թշնամու վերահսկողությանը։

Մանրամասները՝ տեսանյութում