Բանակը քանդում են ու քարոզում թշնամու հետ խաղաղություն (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուրը գնդապետ, պատմաբան, հասարակագետ Վոլոդյա Հովհաննիսյանն է։

Երեկ լուր տարածվեց, որ ադրբեջանական 50-ից ավելի  զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիս-Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: ՀՀ ՄԻՊ-ը արձագանքելով կատարվածին՝ նշել էր. «Սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ»:

Այսօր խորհրդարանում այս մասին բարձրաձայնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ասելով, որ ճանապարհի փակման հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել մեր հայրենակիցները և միայն ՌԴ  սահմանապահների ջանքերով բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել նրանց դուրս բերել շրջափակումից։

Պատգամավոր Գրիգորյանը համոզված է, որ Գորիս-Կապան, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհի շուրջ այս իշխանությունը ժողովրդի թիկունքում գաղտագողի հուշագիր է ստորագրել՝ այն հանձնելով թշնամուն։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։