Արթուր Թովմասյանը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին հրավիրել է Արցախ

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական  խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երեք խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին  հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին  կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։