Երկու օդանավակայաններում ուղևորահոսքը հուլիսին աճել է 50%-ով

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») ուղևորահոսքը 2021 թվականի հուլիսին կազմել է 300 951 մարդ:

Այս տարվա հուլիսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 292 674 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում` 8277 մարդ:

Այս տարվա հուլիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները) կազմել է 158 999, իսկ մեկնողներինը՝ 141 952:

Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2021 թվականի հունիսին կազմել է 200 534 մարդ: