Դուք վարչապետին մեղադրում եք միջազգայի՞ն հանցագործ լինելու մեջ. Արման Եղոյանը հորդորեց տարբերակում մտցնել

Պարո՛ն Վարդևանյան, ներկայանում եք որպես լուրջ իրավաբան, բայց անում եք հայտարարություններ, որոնք սազական չեն լավ իրավաբանին, խորհրդարանում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

«Այսօր թե, երեկ, չեմ հիշում, ՀՀ վարչապետին Դուք համեմատեցիք Հիտլերի հետ։ Դա ի՞նչ է։ Ասում եք՝ եթե հիմա Հիտլերն էլ ընտրվեր, ուրեմն իրեն չպե՞տք է դատեին միջազգային հանցագործություններ անելու համար։ Այսինքն, ՀՀ վարչապետին Դուք մեղադրում եք միջազգային հանցագործ լինելու մե՞ջ։ Միջազգային։ Այստեղ տարբերությունը, կարծում եմ, գիտեք, թե ինչումն է», – ասաց Եղոյանը։