Իրանում մեկնարկել է Միջազգային բանակային խաղերի «Ծովի գավաթ» փուլը

Օգոստոսի 25-ին Բենդեր Էնզելի նավահանգստում տեղի է ունեցել Միջազգային բանակային խաղերի «Ծովի գավաթ» մրցույթի բացման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռեշտում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 24-ին Բենդեր Էնզելի նավահանգստի նավամատույցում կայացավ «Միջազգային բանակային խաղեր 2021»-ի «Ծովի գավաթ» մրցույթի բացման արարողությունը, որտեղ այս տարի կմրցեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի ռազմածովայն ուժերի պատվիրակությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում է, որ «Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավակազմը ներկայացված է «Մախաչկալա», «Աստրախան» փոքր հրետանավերով եւ «ՍԲ-738» փրկարարական քարշականավով: VII Միջազգային բանակային խաղերը տարբեր պետությունների զինծառայողների վարժա-մարտական մրցումներ են: Դրանք տեղի են ունենում օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 4-ը 11 պետության զորավարժարաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը