Իջևանի ծառայգու տնօրենը հետապնդումների է ենթարկվում՝ ՇՄ նախարարի անհեթեթ որոշումներով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարը նկարահանումներ է իրականացրել Իջևանի ծառայգում։ Իջևանի դենդրոպարկի՝ ծառայգու տնօրենը հետապնդումների է ենթարկվում ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից։ Բանը հասել է նրան, որ նախարարն անհեթեթ որոշմամբ Մեխակ Սայադյանին հեռացրել է աշխատանքից և նրա փոխարեն ԺՊ նշանակել ծառայգու տեսուչ-պահակին՝ նրան պարտադրելով ստորագրել իրեն անծանոթ բովանդակությամբ փաստաթղթերի տակ։ Ի՞նչ հեռահար նպատակներ ունի նախարարը՝ կապված ծառայգու հետ, ինչո՞ւ են նախարարությունում փորձում ձերբազատվել գիտակից և փորձառու մասնագետներից։

Պարզվում է, որ դեռ 2018 թվականին նաև նախարարության թողտվությամբ Իջևանի քաղաքապետարանը այգու հարևանությամբ գործող Իջևանի գինու և կոնյակի գործարանին վարձակալությամբ տրամադրել է այգու կողքով հոսող Աղստև գետի մի մասը, և գործարանի սեփականատերն այժմ այնտեղ անօրինական շինարարություն է իրականացնում՝ վնաս հասցնելով նաև ծառայգուն։ Մինչդեռ մեղքը բարդվել է Մեխակ Սայադյանի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում